Նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ


18:42 , 23 մարտ, 2016
Նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ. հարձակման հետևանքները կարող էին շատ ավելի մեծ լինել, եթե...
Նախ հայտնի է դարձել, որ դրանց հեղինակը Իբրահիմ և Խալիդ Բաքրաուի եղբայրներն են (27 և 30 տարեկան): Ինչպես նաև, նրանց օդանավակայան տեղափոխած տաքսու վարորդի ցուցմունքներից պարզ է դարձել, որ մահապարտ-ահաբեկիչները պատրաստվում էին 3-ի փոխարեն պայթուցիկով բեռնված 5 ճամփորդական պայուսակ տեղափոխել օդանավակայան, սակայն ավտոմեքենայի փոքր լինելու պատճառով զայրացած ծայրահեղականները չեն կարողացել բոլոր պայուսակները տեղափոխել...
Գրառմանը կցված նկարում Բաքրաուի եղբայրներն են։