Ո՞ւր է տանում հասարակության այսքան քաղաքականացվածությունը


19:11 , 16 հունվար, 2013

Արդյո՞ք այն պետք է մեզ և ձեռնտո՞ւ է մեր նման փոքր պետությանը: Երբ ապագա շրջանավարտի մտքում, ով 5-6 ամսից պետք է ավարտի դպրոցը, ոչ թե նորմալ կրթություն ստանալու ու ազգին պիտանի դառնալու մղումն է, այլ` դեպուտատ ու նախարար դառնալու անգիտակցական ցանկությունը: Երբ իր ոլորտի նույնիսկ ամենալավ մասնագետը, լինի դա բժիշկ, իրավաբան, թե ճարտարապետ, մտածում է ամեն կերպ քաղաքականություն խցկվելու մասին: Սրանք հարցեր են, որոնք խորը ուսումնասիրելու դեպքում լուրջ մտածելու տեղիք են տալիս: