Ջոնի Դեպը կրկին ծովահեն կդառնա


18:07 , 16 հունվար, 2013

 

Ջոնի Դեպը կրկին ծովահեն կդառնա



Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը կնկարահանվի Կարիբյան ծովի ծովահենների մասին ֆիլմի հինգերորդ մասում: Դերասանը կրկին հանդես կգա նավապետ Ջեք Ճնճղուկի կերպարով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն: 

Ֆիլմի սցենարն արդեն գտնվում է վերամշակման փուլում, սակայն դրա մանրամասները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ ֆիլմի վրա կաշխատի Ջեֆ Նաթանսոնը, ով հայտնի է «Սևազգեստ մարդիկ-3», «Տերմինալ», «Ինչպես երկնաքեր գողանալ» և «Բռնիր ինձ, եթե կարող ես»: 

Թե ով կդառնա հինգերորդ «Ծովահեններ»-ի ռեժիսորը, «Disney» ստուդիան դեռ չի հայտնում: Ֆիլմում նկարահանվող այլ դերասանների անունները նույնպես չեն նշվում: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. հուլիսին: 

Ջոնի Դեպը կրկին ծովահեն կդառնա