Իրավիճակների ընկալման համարժեքությունը դեռ ոչ մեկի պայքարին չի վնասել


17:20 , 22 մարտ, 2016

Հարգելով հանդերձ Նադյա Սավչենկոյին ու նրա անձնազոհ տոկունությունն ու կամքի արտասովոր ուժը պուտինյան հրեշավոր պատժիչ մեքենայի դեմ պայքարում, այդուհանդերձ, անլրջություն եմ համարում այնպիսի գլոբալ նշանակության իրադարձությունը, ինչպիսին հանձին Բրյուսելի՝ Եվրոպայի մայրաքաղաքի ու հանձին Եվրոպայի՝ Արևմտյան քաղաքակրթության դեմ իսլամիստական ջիհադի (կամ նույնիսկ պուտինական պաՌաշկայի) կատարած ու Քաղաքակրթությունների ու նրանց դավանած Արժեքների Գլոբալ Պատերազմ հանդիսացող հարձակումը կամ նույնիսկ տասնյակ մարդկանց կյանքեր տարած ինքնաթիռի պայթյուն/դրա հետ կապված առեղծվածը (ում ոնց հարմար է ընդունել) պարզապես «Սավչենկոյի դատավարությունից ուշադրություն շեղելու համար» էժան ինֆորմացիոն ծխածածկույթ համարելը...
իրավիճակների ընկալման համարժեքությունը դեռ ոչ մեկի պայքարին չի վնասել...

փորձենք մի քիչ ավելի իրատես լինել...