Ալեքսանդր Գրիգորյանը` առաջին դիվիզիոնի 27-րդ տուրի լավագույն մարզիչ


16:54 , 22 մարտ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 27-րդ տուրի արդյունքներով OneDivision.ru կայքը «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ճանաչել է տուրի լավագույն մարզիչ:

«Ալեքսանդր Վիտալևիչի թիմը առաջնության երկրորդ փուլի մեկնարկի անվիճելի առաջատարն է: Խաբարովսկի թիմը 3 խաղերում 9 միավոր է վաստակել: Սա մարզչի` նախապատրաստական փուլում կատարած աշխատանքի արդյունքն է: Վորոնեժում է բանակայինները հաղթեցին «Ֆակելին»` հատկապես լավ խաղալով երկրորդ կեսում»,- գրում է կայքը հայազգի մասնագետի մասին: