Բրյուսելյան ահաբեկչության պատասխանատուն Էրդողանն է. թուրք ընդդիմադիր պատգամավոր


15:55 , 22 մարտ, 2016
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատվություն է դրել Էրդողանի վրա: Թվիթերյան իր հաշվում նա հիշեցրել է Էրդողանի` 2 օր առաջ Եվրոպային ուղղված «ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի» խոսքերը և դա որակել որպես սպառնալիք` կապ տեսնելով այդ խոսքերի և տեղի ունեցած ահաբեկչության միջև: