Ի տարբերություն արևմտյան երկրների` Հայաստանում անկախ նրանից, թե ով է ում հրավիրում սրճարան կամ ռեստորան, վճարում է տղամարդը, և դա մեր երկրում խորը արմատներ ունի: «Արարողություն» է դառնում Հայաստանում նաև թեյավճար թողնելը: Շատերի համար սա սեփական սոցիալական կարգավիճակը ընդգծելու առիթ է:
Դերասանուհի Անետը կարծում է, որ ամեն դեպքում տղամարդը իր ձեռքը պետք է վերցնի նախաձեռնությունը, իսկ նրա գործընկերուհի Ռոզի Ավետիսովան չի ցանկանում իրեն պարտավորված զգալ ու միշտ ձգտում է մասնակցել հաշիվը փակելու գործընթացին:
«Ազատ գոտում» կփորձենք հասկանալ, թե ով պետք է վճարի հաշիվը և որքան թեյավճար է պետք թողնել: