Բժիշկներն ապշել էին, տեսնելով, թե ինչ են հանել այս թեթևաբարո կնոջ մաշկի տակից (լուսանկարներ)


02:57 , 22 մարտ, 2016

Բոսթոնի կլինիկաներից մեկում բացառիկ դեպք է գրանցվել։ Հիվանդանոց էր դիմել մի կին, ով ցույց էր տվել փոքր սպի և ասել, որ այնտեղ տեղադրված է լրտեսական հետևող սարք։

Բժիշները կարծում էին, որ դա ուղղակի հնարավոր չէ և լուրջ չէին վերաբերվում կնոջ պնդումներին։ Սակայն ռենտգեն հետազոտությունն ապացուցեց հակառակը։

Նրա մաշկի տակից դուրս բերեցին RFID-Chip կոչվող սրարքը։ Այդ սարքից հաճախ օգտվում են ընտանի կենդանի պահող մարդիկ, որոնք վախենում են, որ կենդանին կարող է կորչել։

Պարզվել է, որ կինը թեթևաբարո է։ Նրան անբարոյականությամբ զբաղվել ստիպում է ընկերը, և որպեսզի հետևի կնոջ նրա տեղաշարժը, տեղադրել է այդ սարքը։

Կինը վախեցել է դիմել ոստիկանություն, քանի որ նրա ընկերը վերահսկել է յուրաքանչյուր քայլը։ Իսկ երբ կինը հիվանդացել է, ընկերը թույլատրել է, որպեսզի նա գնա հիվանդանոց։ Բժիշկներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանության աշխատակիցներին։ Տղամարդն ազատազրկված է։