Բացի առևտրից տնտեսության բոլոր ճյուղերում աճ է գրանցվել


20:40 , 21 մարտ, 2016
Հայաստանի տնտեսության ճյուղերից 2016-ի հունվար-փետրվարին աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայություները եւ շինարարությունը, իսկ անկում` առեւտուրը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 4,7 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 9,9 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 2,5 տոկոսով, ծառայություններինը՝ 9,8 տոկոսով, շինարարությանը` 2,1 տոկոսով: Առեւտրի ծավալների անկումը կազմել է` 1,8 տոկոս: