Հեծանվասպորտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից


09:16 , 16 հունվար, 2013

Հեծանվասպորտը կարող են հանել ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից, եթե պարզվի, որ Հեծանվորդների միջազգային միության (UCI) ղեկավարները ներգրավված են եղել խթանիչ միջոցներ օգտագործող լայնածավալ ցանցի գործունեության մեջ, որը կապված էր Լենս Արմսթրոնգի հետ: Այս մասին գրում է «Риа Новости»-ն՝ հղում կատարելով «Reuters»-ին: