Միշտ գոհ ֆեյսբուքցիների հարցադրումները


23:15 , 15 հունվար, 2013

1.Սերիալները դուրներդ չի գալիս,մի նայեք..............

Իմ պատասխանը. Իսկ ի՞նչ նայեն մարդիկ, երբ երեկոյան միայն սերիալներ են ցուցադրում:

2.Միշտ դժգոհ եք ռաբիզից, իսկ ինչի՞ տակ եք պարում հարսանիքների ժամանակ:

Պատ. Նախ ռաբիզ չէ՝ ռաբիս, երաժշտության տակ չեն պարում, այլ երաժշտության ներքո և ամենակարևորը` ռեստորանային երաժշտությունը եթեր հանել չի կարելի, դա արվեստի հետ կապ չունի:

3.Փոխանակ հպարտանաք, քարկոծում եք:

Պատ. Ինչո՞վ հպարտանանք` ֆալշ երգող երգիչներով:

4.Մի հատ Ձեզ հայելու մեջ նայեք` նոր քննադատեք:

Պատ. Ինչ-որ մեկին քննադատելու համար, հեչ պարտադիր չէ նույն մասնագիտությունն ունենալ` նոր քննադատել:

5. Իսկ Դուք ի՞նչ եք արել էս երկրի համար, որ խոսում եք:

Պատ. Ինչ-որ պաշտոնյայի քննադատելու համար պարտադիր չի՝ ուսանողը բարեգործություն արած լինի, արատավոր երևույթների մասին խոսելն էլ քիչ չէ: