Մեզանից հեռացավ տաղանդավոր արվեստագետ ու պայծառ, անկեղծ մարդ. Հովիկ Աբրահամյանի ցավակցական ուղերձը


19:48 , 15 հունվար, 2013

Սրտի խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի, կինոյի եւ ասմունքի նշանավոր վարպետ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Մեզանից հեռացավ տաղանդավոր արվեստագետ ու պայծառ, անկեղծ մարդ, ով, անձնվիրաբար ծառայելով հայ մշակույթին, իր կյանքը նվիրեց հայ պոեզիան սերունդներին հասցնելու եւ հայ թատրոնի դասական ավանդույթները շարունակելու գործին:

Վարպետի ստեղծած աբաջյանական ընդգծված ոճը կմնա հայ բեմի ու ասմունքի պատմության եւ ժողովրդի հիշողության մեջ:

Անկեղծորեն կիսում եմ Վլադիմիր Աբաջյանի հարազատների ու մերձավորների վիշտը եւ ցավակցում նրանց: