Ի տարբերություն Կովալենկո Շահգալդյանի` Սասուն Միքայելյանը թալանչու իմիջ չի ունեցել


11:52 , 15 հունվար, 2013

Երբ Կովալենկո Շահգալդյանը հայտարարում է, որ ինքն ու Սասուն Միքայելյանը տրամագծորեն տարբեր մտածելակերպ ու դաստիարակություն ունեն, ինձ մոտ ակամայից հարցեր են առաջանում.
- Արդյո՞ք դաստիարակության մասին ինչ-որ բան է հուշում մի փաստ, որ մարդու անունը դրել են ուրիշ մարդու ազգանուն։ Ասել կուզի՝ մակարդակը ծփում ա։
- Հաշվի առնելով այն փաստը, որ թեև ՀԱԿ-ը երբեք իմ սրտի գոհարը չի եղել, բայց Սասունի մասին երբեք չեն եղել գողի ու թալանչու, կաշառակերի ու ծախված լինելու մասին խոսակցություններ, ինչը չես կարող ասել նույն Կովալի մասին, ապա կոնկրետ ի՞նչ մտածելակերպի մասին է խոսքը։
- Ու վերջապես, հարցերի հարցը՝ հիմա, ըստ Կովալի, իր մտքի այս մարգարիտը ի օգուտ իրե՞ն է արտահայտվում։

Կից նյութն`այստեղ