Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է հենց ԱՅՍՊԻՍԻ կանանց


07:26 , 14 մարտ, 2016

Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը այնպիսի կանանց է ընտրում, ովքեր իրենցից հասակով ցածր են:

Այս միտումը արձանագրել են բրիտանացի ուսումնասիրողները, որոնք հարցումներ են անցկացրել 25-55 տարեկան հետերոսեքսուալ զույգերի շրջանում:

Այսպես. տղամարդկանց 70%-ը խոստովանել է, որ իրենց զուգընկերուհիները հասակով իրենցից ցածր են:

Հարցվածների 15%-ը հայտարարել է, որ իրենց ընտրյալները իրենցից բարձրահասակ են, իսկ 10%-ը տեղեկացրել է, որ իրենց հասակը համընկնում է կյանքի ընկերուհու հասակին:

 

Ընդ որում, հարցվածների 5%-ը նշել է, որ չեն կարող ասել, թե ինչ հասակի է իրենց կյանքի ընկերուհին: