Ամենավատ իրականցաված մարքեթինգային նախագծերի իմ ցուցակին ավելացավ նաև «Սիրո գործակից» ֆիլմը


13:49 , 13 մարտ, 2016
Ամենավատ իրականցաված մարքեթինգային նախագծերի իմ ցուցակին ավելացավ նաև «Սիրո գործակից» ֆիլմը` երեկվա իր կացին գովազդով։ Առանձնապես միջի մակարդակի, գրեթե կրկնվող սցենարով «հումորային ֆիլմը» նման տեքստով գովազդ տարածելու իրավունք չունի։ Ոնց որ Անտարեսից ոգեշնչված ասեր, թե «ով չի հավանում մեր ֆիլմը, ուրեմն ուղտա»։
Հիշեցնեմ, որ ցուցակս գլխավորում է Անտարեսը` իր տխմար գովազդային վահանակներով, և Light Style-ը` իր տարին բոլոր 50-70% զեղչերով։
Օրիգինալ կարող եք չլինել, բայց մակարդակով լինել պարտավոր եք...