Լրագրողական ԷԹԻԿԱ


13:44 , 20 դեկտեմբեր, 2011

Հետքարքիր բաներ են կատարվում մեր հասարակությունում.
20 տարեկան աղջիկներին ամուսինները ու նրանց ազգականները շան սատակ են անում, ոմանք դրանից մահանում են, ինչպես օրինակ Զարուհի Պետրոսյանը կամ օրինակ Մարիամը, ով կենդանի է բայց ծեծի արդյունքում դառել է անճանաչելի / Հետք-ից կարդացի/. բայց լրագրողները երբ տեսնում են այդ աղջկա վրա են հարձակվում ու իրեն են մեղադրում , թե ինչի ես ամուսնացել, որ քեզ էլ ծեծեն կամ չծեծեն: Յանիմ, տենց էլ քեզ պետք է, դու ես մեղավոր, իսկ քո մարդը շատ մեղավոր չի որ քեզ վառել է արդուկով, պատառաքաղով ծակել է մարմնիդ տարբեր հատվածներ, այրել է մեջքը և այլն ...
Միացնում եմ ՏՎ-ին, ու լսում որ մի հատ մարդասպան գիրք է գրել, ու լրագրողները նենց մի ոգևորված են, նենց մի հիանալի բաներ են ասում....Ոչ ինչ, որ ինքը մարդ է սպանել, մի 19 ամյա երիտասարդի ու նրա ԴԻԱԿԻ համար փրկագին պահանջել, բայց փոխարենը ինքը ԳԻՐՔ է գրել: ՎԱՈՒ!!!! ԲՐԱՎՈ!!! ԵԿեք բոլորս ուրախանանք, թե ինչ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ մարդ ինքը, ու ինչքան ՄԵՂՔ է, որ հայտվել է բանտում:
Հիմա ես չեմ հասկանում լրագրողական Էթիկա կոչված Հայաստանում չկա^? Ով է սովորեցնում լրագրողներին ինչը ոնց լուսաբանել^ Չկա-չկա քթի ծակ էլ, չկա^