Ինչպես ճիշտ մաքրել դիմահարդարումը դեմքի վրայից


10:04 , 11 մարտ, 2016
Անհրաժեշտ է դիմահարդարումը հանել և դեմքը մաքրել ամեն օր։  Դա պարտադիր պայման է, եթե դու ուզում ես հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունդ ու գեղեցկությունդ։ Ընդ որում, շատ կարևոր է պահպանել մի քանի կանոններ։
Կոսմետոլոգիայում համարվում է, որ դեմքը պետք է մաքրել հատուկ մաշկի խնամքի միջոցներով, օրը երկու անգամ. առավոտյան և երեկոյան։ Ավելի հաճախակի կամ հազվադեպ անելիս մաշկը կարող է  վնասվել, վերին շերտը՝ չորանալ։ Դիմահարդարման մաքրումը պետք է սկսել աչքերից և ավարտել պարանոցով։
Մաքրելով դեմքը, անպայման պահպանեք այս 5 կանոնները.
1. Դեմքը մաքրելիս մի օգտագործեք շատ տաք կամ շատ սառը ջուր։
2. Երբեք մի մաքրեք աչքերի դիմահարդարումը օճառի օգնությամբ
3. Ավելի լավ է  այդ նպատակով օգտագործել հանքային, եռացված ջուր կամ բուսական թուրմ (օրինակ, կանաչ կամ երիցուկի թեյ)
4. Մի քսեք դիմահարդարումը մաքրող միջոցը մաշկին
5. Մի քերեք մաշկը, մի ձգեք այն։