Galatv.am-ը գրում է.
Գյումրիում քիչ առաջ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խանջյան փողոցի վերջնամասում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ:
Խանջյան թաղամասի բնակիչներըԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային ու քաղաքային վարչության ներկայացուցիչներ: Մանրամասները պարզելու համար կատարվում են աշխատանքներ:
Կա՞ն տուժածներ, թե ոչ, առայժմ հայտնի չէ, ամեն դեպքում Գյումրու բժշկական կենտրոնից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ հրազենային վնասվածքներով տուժածների հիվանդանոցը չի ընդունել: