ՀՀ քաղաքացիները ո՞ր երկրների դեպքում են ազատվում մուտքի վիզայից


05:22 , 8 մարտ, 2016

Iravaban.net–ը գրում է.

Փոխադրաձության կարգով աշխարհի 56 երկրների դեպքում քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզա ձեռքբերելու պահանջից: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Սակայն ցանկում ներառված այդ 56 երկրներից ոչ բոլորի դեպքում է դա վերաբերում ՀՀ շարքային քաղաքացիներին: Որոշ երկրների դեպքում, օրինակ Ֆրանիսա, Բելգիա, Բուլղարիա, և այլն, մուտքի վիզայից պահանջից ազատվում են միայն դիվանգիտական անձնագրեր ունենալու դեպքում:

56 երկրների ցանկում ներառված են նաև յոթ երկրի, որոնց պարագայում մուտքի վիզա ձեռք բերելու պահանջը գործում է ad hoc (միայն տվյալ դեպքի համար) սկզբունքով, սահմանված չէ երկկողմ համաձայնագրով: Ներկայացնում ենք հիշյալ 56 երկրների ցանկը: