Վերջին շրջանում Երևանի փողոցներում նորից ակտիվացել են աղանդավորները


23:50 , 7 մարտ, 2016
Համացանցն էլ է լցվել դրանց գարշելի տեսանյութերով։ Երևում է՝ մարդկային ռեսուրսների պակաս են զգում։ Կրկին անցել են հոգեորսության իրանց նախկին մեթոդներին։
Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառը աղանդների ցանցից դուրս եկողների քանակն է։ Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց կարծես վերջին երկու֊երեք տարիներին մարդկանց մի զգալի հատված երես է դարձրել աղանդներից։ Համենայն դեպս՝ նախկին բումը այլևս չկա։ Իհարկե, մոլորյալների թիվը դեռ մեծ է, բայց միշտ ասել եմ՝ կարևորը տենդենցներն են։