Իրանը պատրաստվում է օրական 2 միլիոն բարել նավթ արտահանել


22:36 , 7 մարտ, 2016
Replik.am-ը գրում է.
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Տայեբնիան հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է «շուտով» հասնել օրական 2 միլիոն բարելի մակարդակով նավթի վաճառքի:
«Անհրաժեշտ քայլերը կատարելուց և նավթի շուկա Իրանի վերադառնալուց հետո, նախատեսվում է, որ Իրանի նավթային վաճառքը շուտով կվերադառնա օրական 2 միլիոն բարելի»,- ասել է նախարարը:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Monte Toledo նավթային տանկերն առաջին անգամ Եվրոպա Իրանից նավթ է հասցրել պատժամիջոցներից երկրի ազատվելուց հետո: