Վանի հայուհիները` բուրդ սանրելիս (1910-ականների լուսանկար)


21:18 , 7 մարտ, 2016

1910-ականների սկզբի այս լուսանկարում պատկերված են տան բակում բուրդ սանրող վանեցի հայուհիները: Բուրդը նախ լվանում էին, չորացնում, հետո հատուկ փայտյա դազգահների մի կողմի վրա ամրացված երկաթյա երկշարք սանրներով («սանդերք») բուրդը սանրում (գզում) էին` նախապատրաստելով այն ճախարակով մանելու համար: Փայտյա դազգահները դրվում էին ոտքերի տակ` ինչպես և ցուցադրում են նստած կանայք այդ գործընթացը: