Տղամարդը ինքնահրկիզման միջոցով ինքասպանության փորձ է կատարել


17:32 , 7 մարտ, 2016
Pastinfo.am-ը գրում է.
Գյումրիում 56-ամյա տղամարդն ինքնահրկիզման միջոցով ինքասպանության փորձ է կատարել: 
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Տղամարդն իր տան խոհանոցում ինքնասպանության փորձ է կատարել:
 
Ստացած այրվածքներով նրան տեղափոխվել են նախ «Գյումրի» բժշկական կենտրոն, ապա մեկ օր անց նա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: