Տպավորություն է, որ Կիևյան անցումի տակ աշխատող տղաների մի ստվար զանգված էդ անցումի տակից երբևիցե դուրս չի եկել


18:42 , 6 մարտ, 2016

Էնպիսի տպավորություն ա, որ Կիևյան անցումի տակ աշխատող տղաների մի ստվար զանգված էդ անցումի տակից երբևիցե դուրս չի եկել:
Կիրակի օր, առևտուր չկա, բոլորը իրենց կրպակների դիմաց կանգնած ծխում են ու կանանց տոնին ընդառաջ՝ «Սիրուն ջան, ժամ կասե՞ս», «Ազիզ, էս ու՞ր» սրտաճմլիկ արտահայտություններ նվիրում իգական սեռի ներկայացուցիչներին:
Պարզ ա դե՝ ոչ ժամ ես ասում, ոչ էլ լուսավորում շարժմանդ վեկտորի ուղղությունը: Հրեա էլ չես, որ հարցին հարցով պատասխանես ու ասես՝ «Ախպերիկ, դու 80-ականների տակ ես մնացե՞լ, թե՞ անցումի»: