Մետրոպոլիտենի նոր կայան բացելը, հատկապես՝ թունելային, ալտերնատիվ լուծում ունի


14:59 , 6 մարտ, 2016
Գիտեմ, որ թանկ հաճույք է մետրոպոլիտենի նոր կայան բացելը, հատկապես՝ թունելային: Բայց կան ալտերնատիվ լուծումներ:
Ըստ իմ սիրողական ուսումնասիրության և դիտարկման՝ լիովին հնարավոր է մետրոպոլիտենի նոր կայան բացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ավելի կոնկրետ՝ Հ.Ա.Թ.-ում: Ուղղակի պետք է Չարբախի կայարանից բացօդյա երկաթգիծ հասցնել ՀԱԹ-ի հարավից և աջ թեքվող մի փոքր թունելով (200-300 մետր) գիծը հասցնել Անդրանիկի արձանի մոտ ենթադրվելիք կայարան: Ու 2 հատ էլ փոքր, մետաղյա կոնստրուկցիայով կամուրջ՝ Հրազդան գետի վրայով ու Երևան-Վաղարշապատ մայրուղին անցնելու համար: Մնացածը բացօդյա գրունտային աշխատանք է:
Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում բնակվում է ավելի քան 140 000 բնակիչ (միայն ընտրողների թիվն անցնում է 102 հազարը), չհաշված, որ լինելով տոնավաճառային և գյուղատնտեսական մթերքների առևտրային գոտի՝ օրական տասնյակ հազարավոր այլ մարդիկ էլ են այցելում այս վարչական շրջան: Մետրոպոլիտենի այստեղ հնարավոր բացվելիք կայանը լրջագույնս կթեթևացնի քաղաքային հագեցած երթևեկությունը և բավականին շահութաբեր կդարձնի քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող մետրոպոլիտենը: Ամեն օր կշահեն հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ ու երկրի հյուրեր, մի քիչ օգուտից կզրկվեն ընդամենը մի քանի գծատերեր ու իրենց հովանավորներ ...
Մտածենք այս ուղղությամբ ...
Կից նյութն՝ այստեղ