«Արփա-Սևան»-ի ներկան ու ապագան


12:14 , 5 մարտ, 2016

Ճանապարհների բարեկարգ և անցանելի լինելը ստրատեգիական նշանակությունը ունի մայրաքաղաք-մարզեր կապի, ինչու չէ նաև միջպետական առևտրի առումով:

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել է «Արփա-Սևան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը:

Հարկ է նշել նաև, որ գործադիրի ղեկավարը անհրաժեշտ է համարել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, ինչը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը: