Պակիստանի ոստիկանությունը կանխել է 10-ամյա աղջկա ամուսնությունը


10:00 , 5 մարտ, 2016

1770518Պակիստանցի ոստիկանների միջամտությամբ հնարավոր է եղել կանխել 10-ամյա աղջկա և 14-ամյա տղայի հարսանիքը։

Փենջաբ նահանգի գյուղի ավագները հանձնարարել էին ամուսնություն կնքել զույգի միջև այն բանից հետո, երբ հարսնացուի եղբայրը մեղադրվեց իր կնոջ սպանության մեջ, ում կասկածում էր անհավատարմության մեջ։ Տղան բանտում է՝ հայտնում է BBC-ն։

Նման ամուսնությունները, երբ կանանց պարտավորեցնում են ամուսնանալ՝ հարազատի գործած մեղքը քավելու համար, պաշտոնապես արգելված են երկրում, սակայն այդ պրակտիկան համատարած կիրառվում է։

Ոստիկանության հաղորդմամբ՝ գործի հետ կապված գյուղի 4 ավագներ ձերբակալվել են։