Շնորհավոր ծնունդդ, Վազգեն


22:33 , 4 մարտ, 2016

«Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի պահվում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»: Վազգեն Սարգսյան 1997թ.