Թուրքիայի Նուսայբին քաղաքի հանրակացարաններից մեկի մոտակայքում մեքենա է պայթեցվել


20:50 , 4 մարտ, 2016
Թուրքիայի հարավ- արևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքի հանրակացարաններից մեկի մոտակայքում մեքենա է պայթեցվել,զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, 14-ը վիրավորվել են:
Պայթյունից հետո,Քրդական բանվորական կուսակցության(PKK) անդամները նռնակներ են նետել հանրակացարանի վրա,ոստիկանությունը պատասխան կրակ է բացել:
Հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել, չորս վիրավորների վիճակը ծանր է:
Այն բանից հետո,երբ անցած տարվա հուլիսին առաջին անգամ խախտվեց հրադադարի ռեժիմը Քրդստանի աշխատավորական կուսակցության(PKK) և Թուրք զինյալների միջև ,նոր հարձակումների ալիք բռնկվեց կողմերի միջև: