Հայակական ալկոհոլը՝ Ավստրիայի «սրտում»


20:10 , 4 մարտ, 2016

Օրերս Վիեննայում տեղի է ունեցել ամենամյա «օղու փառատոն», որին իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել Ռուսաստանը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:

Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանը, որտեղ ներկայացվել են տեղական արտադրության մրգային օղիները:
Պետք է փաստել, որ հայկական օղին բարձր գնահատականի է արժանացել այդ փառատոնին: Դրա արդյունքում, ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու և գործակցության հնարավորությունները քննարկելու ուղղությամբ:

Նման փառատոնների մասնակցությունը ինչպես տեսնում ենք տալիս է իր դրական արդյունքը: Ունենալով փոքր, սակայն որակյալ արտադրություն, հնարավոր է «ներխուժել» այլ շուկաներ: