Այնքան պայծառ ու կիրթ երիտասարդներ ունենք


12:06 , 4 մարտ, 2016

Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստախաղի ուսանողական պայքարը: Նախորդ եթերաշրջաններում դպրոցականների մոտ խաղը իրականում վերածվել էր յուրահատուկ ինտելեկտուալ շարժման:

Վստահ եմ, որ այն կունենա նույն հաջողությունը նաև ուսանողության մեջ: Չէ որ այդքան պայծառ ու կիրթ երիտասարդներ ունենք, որոնք հավատում են ու պատրաստ են կառուցել իրենց ապագան սեփական երկրում սեփական խելքով: