«Իրատես de facto». «Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ». քաղաքական դաշտը «տագնապի» մեջ է


09:00 , 4 մարտ, 2016

«Քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է։ Բոլորն ուզում են օր առաջ իմանալ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի։
Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» է ասել։ Մեր տեղեկություններով, շտապողների ճամբարից է նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։ Գործարար տիկինը նեղ միջավայրում ասել է, թե ինքը ոչնչով պակաս չէ այսօրվա կին պատգամավորներից. «Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ»։


Ի դեպ, նա ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ի բարձրաստիճան կանանց հետ և ակնկալում է նաև նրանց աջակցությունը՝ պատգամավորական մանդատ ստանալու հարցում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։