Դաշնակցական նախարարները լավ են սկսել


00:42 , 4 մարտ, 2016

Դաշնակցական նախարարները լավ են սկսել իրացնել պաշտոնով պայմանավորված իրենց պարտականությունները։
Լևոն Մկրտչյանն այսօր մինչ գործադիրի նիստը ողջունեց, լսեց կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներին, իսկ նիստի ընթացքում իրեն բավականին լավ էր դրսևորում Արծվիկ Մինասյանը։ Մի տեսակ անսովոր էր, երբ վարչապետը դիմում էր կառավարության անդամներին, թե արդյոք առարկություններ կան այս կամ այն հարցի շուրջ, Մինասյանը հաճախ ասելիք էր ունենում և ստացվեց այնպես, որ կառավարության նիստն էլ սկսեց «հյութ» ստանալ։ Դե իսկ նաիրիտցիների հետ հանդիպումը մեկ օրվա համար գովելի էր։
Դե սա հենց այնպես, պարզապես...