«Թեև ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, որ Գյումրիու՝ որոշ շրջանակներին հայտնի է «Յուսուֆ» մականունով, դեռ պաշտոնապես չի նշանակվել Շիրակի մարզպետ, սակայն արդեն սկսել է պաշտոնների բաժանում անել. այս օրերին նա իր մտերիմ դաշնակներին խոստումներ է տալիս, թե նշանակվելուց, հետո ում որտեղ է աշխատանքի տեղավորելու։ Ավելին, Հովսեփ Սիմոնյանը փորձում է «հաշիվներ պարզել» այն գյուղապետների հետ, որոնք դեմ են արտահայտվել իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելուն։
Ընդ որում՝ «սև ցուցակում» առաջին հերթին հայտնվել են նրա կուսակից ընկերները, օրինակ՝ Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, լավ իմանալով Սիմոնյանին, ՀՅԴ-ական գյուղապետները ՀՅԴ ներսում բացասական են խոսել նրա թեկնածության շուրջ և ասեի, որ Սիմոնյանը չի կարողանա մարզը կառավարել։ Ըստ աղբյուրների պնդմամբ, Սիմոնյանը սպառնացել է Իգիթյանին «գործից հանել», գյուղապետն էլ հակադարձել է, թե ինքն ընտրված մարդ է, և մարզպետը չի կարող նման քայլի գնալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։