Մարտի 2-ը Հայաստանում սահմանվել է որպես դիվանագետի օր


19:32 , 2 մարտ, 2016

Մարտի 2-ը Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ին անդամակցելու օրն է:

Դիվանագետի օրը նշվում է հիմնականում հետխորհրդային պետություններում, սակայն օրվա ընտրության առումով միասնականություն չկա: Ռուսաստանում այն նշվում է փետրվարի 10-ին, Ուկրաինայում` դեկտեմբերի 22-ին, Ղազախստանում` հուլիսի 2-ին եւ այլն: