Այսօր Միջինքն է


13:56 , 2 մարտ, 2016

Միջինքի բաղարջ՝ Տապլայի բաղադրատոմս:

3 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ խմորի համար
1/2 բ. շաքարավազ խորիզի համար
2 թ. գ. թթխմոր
2 ճ. գ. ձեթ
3 ճ. գ. մեղր
1/2 բ. չամիչ
1/2բ. ընկույզ
ջուր

Խառնել ալյուրը, շաքարավազը, թթխմորը, ձեթն ու ջուրը և հունցել խմորը: Թողնել հանգչի: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, մեջը միջինք (մետաղադրամի փոխարեն խորհուրդ է տրվում օրհնված խաչ) դնել, վրան քսել ջուր, ապա խրել մանրացված ընկույզ, շաքարավազ ու չամիչը և թխել: Փռից հանելուց հետո վրան քսել մեղր:

Մեծ պահքի այլ բաղադրատոմսեր կարդացեք այստեղ: