Վարդգես Գասպարին անդրադարձել է դրամահավաքին, որը նախաձեռնել էին իր ընտանիքին օգնելու համար


15:45 , 28 փետրվար, 2016

GaspariGalaTV.am-ը գրում է․

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով երկու օր առաջ է դուրս եկել կալանավայրից, անդրադարձել է իր եւ իր  ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքին, որը նախաձեռնել էին երիտասարդ ակտիվիստները:  Ֆեյսբուքյան իր  էջում Գասպարին գրել է.
«Օրեր առաջ իմ մի քանի ընկերներ նախաձեռնել են դրամահավք՝ ինձ աջակցելու համար… Շնորհակալությամբ հանդերձ, ես հայտնեցի նախ անհատական, իսկ այժմ էլ հրապարակային, որ ինձանից ավելի առաջնահերթ օժանդակության կարոտ անձիք կան, որոնց պետք է աջակցել, ուստի եկեք հետաձգենք դրամահավաքը և քննարկենք հարցը…
Այնուամենայնիվ կարճ քննարկման արդյունքում որոշեցինք եղած աշխատանքը չձգձգելու համար, նախաձեռնությունը չհետաձգել, իսկ գոյացած գումարի ճակատագիրը կքննարկենք և կորոշենք միասին»: