Ատլետիկոն պատմության առաջին ակումբն է, որը Ռեալին 3 անգամ անընդմեջ հաղթել է Բեռնաբեու մարզադաշտում


13:17 , 28 փետրվար, 2016
Lragir.am-ը գրում է․
Մադրիդի Ատլետիկոն Անտուան Գրիզման գոլի շնորհիվ Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում 1-0 հաշվով հաղթել է Ռեալին: Այս հաղթանակից հետո Ատլետիկոն դարձավ միակ ակումբը, որը 3 մրցաշրջանում անընդմեջ մրցակցի հարկի տակ հաղթել է Ռեալին: 2013/14 մրցաշրջանում Ատլետիկոն հաղթել էր 1-0, 2014/15 մրցաշրջանում՝ 2-1 հաշվով: 26 տուրից հետո Ատլետիկոն 58 միավորով երկրորդն է, իսկ Ռեալը՝ 54 միավորով 3-րդը: