Այս մայրն ու աղջիկը որոշեցին նիհարել. 100 օր անց նրանց անհնար էր ճանաչելը (տեսանյութ)


21:00 , 27 փետրվար, 2016

Մեզանից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ մարդու, ով ողջ կյանքի ընթացքում ապարդյուն պայքարում է ավելորդ քաշի դեմ: Նման մարդիկ թերահավատորեն ժպտում են՝ լսելով մարդկանց մասին, ովքեր կարողացել են փոխվել: Նրանց կարծիքով իրենց վրա աշխատելու համար հարկավոր է շատ մեծ կամքի ուժ: Սակայն այսօրվա մեր պատմությունը մայրիկի և աղջկա մասին կոտրում է բոլոր ծույլերի ենթադրությունները:

Երկար ժամանակ այս կանայք նույնպես տարբեր առիթներ ու պատճառներ էին փնտրում, որպեսզի հետաձգեն իրենց վրա աշխատելը: Նրանք ժամանակ չէին ունենում մարզասրահ այցելելու, առողջ սնունդ օգտագործելը շատ դժվար էր թվում նրանց համար և նման այլ բաներ: Բայց այս կանայք մի հիանալ օր որոշեցին մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը:

Որոշելով քրտնաջան աշխատել հանուն բարետես կազմվածքի՝ Շերիլը և Տեսսան 100 օր ապրեցին հետևելով առողջ ապրելակերպի կանոններին: Նրանց ինքնամոռաց աշխատանքի արդյունքները ոգեշնչում են, մոտիվացնում են ցանկացածին: