Մարմնի հինգ կետ, որոնց մերսումից հետո կազատվեք ավելորդ քաշից (ֆոտո)


16:19 , 26 փետրվար, 2016

новый коллажWnews.am-ը գրում է.

Լսե՞լ եք արդյոք կետային մերսման մասին. եթե լավ մասնագետի հանդիպեք, ապա նման պրոցեդուրան դրական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա։ Այս մեթոդի միջոցով կարելի է նիհարել։ Նախքան մասնագետին այցելելը, Wnews.am-ը կօգնի հասկանալ, թե ինչպես է այս գործընթացն աշխատում։

Կետային մերսումը լիարժեք բժշկական տեխնոլոգիա է։ Ասեղնաբուժությունն ու կետային մերսումը դարեր շարունակ մարդկանց օգնում են ազատվել առողջական խնդիրներից։

Տրամաբանությունը կայանում է նրանում, որ մեր մարմնի յուրաքանչյուր օրգան էներգետիկ ալիքներով ուղիղ ձեւով կապված է մարմնի որոշակի կետերի հետ, այդ պատճառով էլ, եթե ցանկանում եք լավացնել ներքին օրգաններից որեւէ մեկի աշխատանքը, ապա պետք է ընդամենը գտնել ճիշտ կետն ու պարբերաբար մերսել այն։

Այս հոդվածում մենք կպատմենք այն կետերի մասին, որոնք օգնում են նիհարել։

1. Ականջի կետ.

Այս կետի մերսումն ապահովում է արագ նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ այն կօգնի ազատվել ավելորդ քաշից։ Այն պետք է մերսել մեծ մատով`  մերսման ընթացքում օգտագործելով հավասարաչափ ճնշում։ Կրկնեք  3 րոպե տեւողությամբ այս պրոցեսը օրը երկու անգամ։ Պրոցեդուրայից հետո կզգաք, որ ձեր մարմնի էներգիան ավելացել է, բացի այդ, այն հեռացնում է ձեռքերի, ոտքերի, ուսերի եւ կրունկների տհաճ ախտանիշները։

1

2. Դեմքի կետ.

Այս կետը գտնվում է ձեր շրթունքի եւ քթի արանքում։ Այն պետք է խթանել հինգ րոպեով օրը երկու անգամ։  Նման մերսումն օգնում է վերահսկել քաղցի եւ անհանգստության զգացողությունը։ Եթե զգում եք, որ սթրեսների ժամանակ շատ եք ուտում, ապա այս վարժությունը հատուկ ձեզ համար է։

k5rtjtrlprtjT

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ