Հարգելի վարորդներ, ամրագոտին նվազեցնում է մահվան հավանականությունը


16:00 , 26 փետրվար, 2016

Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ճանապարհային ոստիկանությունը սկսեց խիստ հսկել, որպեսզի վարորդները կապեն ամրագոտիները: Իհարկե եղան դժգոհողներ, ճարպիկ վարորդներ, որոնք ամեն կերպ խուսափում էին/են ամրագոտին կապելուց: Բայց արդյունքում այդ տարի մեր երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվածների քանակը նվազեց մոտ 20 %-ով: Մոտ 70 մարդ այդ տարի ողջ մնաց, մոտ 70 ընտանիքում չեղավ ողբերգություն: Նման որոշումները կամ նախաձեռնությունները ես համարում եմ մեր պետական կառավարման պատմության եզակի օրինակներից: Որոշում, որը առանց հասարակության բեռի ավելացման լուծում է շատ կարևոր հանրային խնդիր:

Հ.Գ. Հարգելի վարորդներ ամրագոտին նվազեցնում է մահվան հավանականությունը՝
Դիմային հարվածի դեպքում-2.3 անգամ,
Կողայն հարվածի դեպքում-1.8 անգամ
Մեքենայի կողաշրջվելու դեպքում-5 անգամ: