15:08 , 26 փետրվար, 2016
Pastinfo.am-ը գրում է.
26-ամյա տղամարդու կնոջը պարտքի դիմաց ապօրինի զրկել են ազատությունից և պահել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկի սենյակում: Այդ մասին հաղորդում է ներկայացել կնոջ ամուսինը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ կինն ապօրինի ազատությունից զրկվել է հենց տվյալ հյուրանոցային համալիրի մենեջերի կողմից փետրվարի 24-ի ժամը 01.30-ից մինչև փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ հաղորդման՝ պարտքի չափն էլ կազմել է 30 000 ՀՀ դրամ:
Կատարվում է հետաքննություն: