Ծնողների վիշտն ու զայրույթը պետք է նկարահանեն և ցուցադրեն զորամասերում


09:34 , 16 մարտ, 2012

Եթե ՊՆ-ն և ՀՀ իշխանությունները իսկապես ցանկանում են, որ բանակում կատարվող սպանությունների քանակը նվազի, ապա նրանք ոչ թե պետք է «Հայլուրի» ու Վովա Գասպարյանի միջոցով փորձեն վարկաբեկել սգավոր մայրերի ու մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիաները, այլ պետք է այդ բողոքի ցույցերը, ծնողների, հարազատների վիշտն ու զայրույթը նկարահանեն և ցուցադրեն զորամասերում: