«Բանակն իրականում» խմբում ամեն ոք փորձում է իր քաղաքական, գաղափարախոսական կամ ուղղակի բիզնես շահերն առաջ տանել


15:21 , 10 հունվար, 2013

Ժամանակին, երբ դեռ «Բանակն իրականում» խմբում էի, ապարդյուն փորձում էի այդ մարդկանց հասկացնել, որ հիստերիայով ու լաչառությամբ որևէ հարց չեն լուծի։ Հետո պարզ դարձավ, որ բացատրես-չբացատրես... Անցել է ընդամենը մեկ տարի։ Շարժումն արագորեն հոգնեցրեց իր լսարանին՝ անիմաստ լաչառությամբ, երկակի ստանդարտներով, խմբի ներսում ցանկացած այլակարծությունը քոքից կտրելով։ Ամեն ոք փորձում էր բանակի խնդիրների քողի տակ իր քաղաքական, գաղափարախոսական կամ ուղղակի բիզնես շահերն առաջ տանել. ռադիկալ ֆեմինիզմից մինչև լրատվակայքերի այցելուների հաշվիչները «ֆռցնելը»։

Ըստ էության, վերջում դարձավ սեփական հյութում եփվող մարգինալների ակումբ։ Չի բացառվում, որ փորձեր կլինեն գրանտային նոր ներարկումներով վերակենդանացնելու այդ մեռելին, բայց արդյունքում, մեկ է, զոմբի է ստացվելու։