Կարո՞ղ է մի օր էլ քայլողների վրա հարկ դնեն


16:23 , 22 փետրվար, 2016
Հետո էլ Վանաձորի ավագանու անդամները զարմանում են, թե ինչու է Վանաձորը դատարկվում.դե տաքսու վարորդների վրա 15 հազար դրամ տուրք դրեք, աղբի վարձը բարձրացրեք, անեկամուտ բնակչությունից «սպասարկման վարձ» պահանջեք ու զարմացեք, որ քաղաքը դատարկվում է, բիզնեսը՝պակասում։ Հերթական խանութը փակվելու պատճառով տեսականու կես գին են սահմանել, որովհետեւ մարդիկ գնողունակ չեն, հազիվ օրվա հացն են հասցնում, հագուստ-կապուստ որտեղի՞ց գնեն։ Տաքսու վարորդներին տեղական իշխանությունները պատճառաբանում են, թե փողոցները նորոգելու գումարներ են պետք.բայց չէ՞ որ կառավարությունն ամեն տարի ՝համայնքային ճանապարհների նորոգումների գումար է հատկացնում, չհաշված՝դոտացիաները / օրերս էլ վթարային շենքի մի բնակիչ հեռուստատեսությամբ դժգոհեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունից շենքի տանիքի համար գումար է հատկացվել, բայց՝չեն նորոգում.օր չկա, որ վթարային շենքերի բնակիչների բողոքը չհնչի հեռուստատեսությամբ /։ Կարող է՞ մի օր էլ մեր՝անցորդներիս վրա քայլելու հարկ սահմանեն։