Ո՞րն է պաշտոնյաների «փեշերից կախվելու» կայֆը


15:00 , 22 փետրվար, 2016

Երբ լրատվամիջոցները մեկնաբանություններ էին վերցնում այն պաշտոնյաներից, ում անունը սկզբանական շրջանում շրջանառվում էր պաշտոնանկ լինելու կամ պաշտոն ստանձնելու համատեքստում, լրիվ նորմալ էր: Հասկանալի էր լրատվամիջոցների և ոչ միայն նրանց հետաքրքրությունը:

Սակայն անհասկանալի է, թե ո՞րն է իմաստն ամեն օր զրուցել Շիրակի կամ Արագածոտնի մարզպետի հետ՝ նույն հարցադրմամբ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր հեռանալու մասին լուրերը, ի՞նչ եք զգում, ի՞նչ եք մտածում:

Այս հարցադրումներն արդեն զզվացրել են բոլորին, ամեն ինչ կարծես թե պարզ է, բոլորը սպասում են պաշտոնական արձանագրումներին:

Հ.Գ. Մեկ է՝ պաշտոնյաների «փեշերից կախվելու» կայֆը չեմ հասկանում, մանավանդ, երբ խոսք է գնում Արագածոտնի մարզպետի մասին: Դաժե ուզում ես շնորհակալություն հայտնել այդ դառը կորիզից մեզ ազատելու համար: