Ադրբեջանում զինծառայողը սպանել է ծառայակցին


04:10 , 22 փետրվար, 2016

Փետրվարի 20-ին հարևան երկրի պետական սահմանապահ ծառայության զորքերի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Սենան Մեհդիզադեն։
Մահացած զինծառայողի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ եղբորը սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ։

Չնայած միջադեպից անցել է 2 օր, դեռևս ոչ մի պաշտոնական պարզաբանում կամ հայտարարություն չի կատարվել։ Ադրբեջանցի պաշտոնյաները ավանդութի համաձայն փորձ են անում թաքցնել կորուստը, որ նրանց միշտ չէ, որ հաջողվում է։