Արցախյան պատերազմի անհայտ ու առեղծվածային էջեր. Մաս 2 (Video)


14:47 , 21 փետրվար, 2016
Հարցազրույցի առաջին մասն այստեղ

ՌԱՀՀԿ տնօրեն, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած Մանվել Սարգսյանը պատմեց Արցախյան պատերազմի մասին. ինչպես սկսվեց և ինչպես ավարտվեց պատերազմը, որն էր հաղթանակի բանալին:
«Մենք մինչև հիմա չենք վերլուծել, թե որն էր Ղարաբաղյան շարժման հաղթանակի բանալին: Հաճախ լսում էինք, որ մեզ կպատժեն այս հաղթանակների համար, զոհերից մարդիկ այդքան չէին սարսափում, որքան հաղթանակներից: Այդ բարդույթը մինչև այսօր չի հաղթահարվել:
Մարդը չի ազատագրվում անգամ այն դեպքում, երբ հաղթանակներ է ունենում: Պատմությունը ապացուցել է, որ մարդը սարսափում է իր իրավունքը պաշտպանելուց, առավել ևս իր հաղթանակներից»: