Որպես անհետ կորած որոնվողը վրաերթի է ենթարկվել և գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել


13:54 , 20 փետրվար, 2016
Pastinfo.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող Արամ Ծերունյանի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
 
Փետրվարի 15-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
 
Փետրվարի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ծերունյանը հունվարի 30-ին Սեբաստիա փողոցի թիվ 116 տան մոտակայքում վրաերթի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ փետրվարի 11-ին գիտակցության չգալով՝ մահացել է: 
 
Կատարվում է նախաքննություն: