Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել


02:30 , 19 փետրվար, 2016
Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել:
Ըստ աղբյուրի հայտնած տեղեկության` Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Ղուբայի Ալփան գյուղից զորակոչված 19-ամյա Էլգյուն Հիքմեթ օղլու Խալիլովը մահացել է հիվանդությունից: Վերջինիս դին տեղափոխել են հարազատ գյուղ և գաղտնի հուղարկավորել:
Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, զինվորը մահացել է հոսպիտալում, սրտի կանգից:
Հարևան երկրի ՊՆ լռում է դեռ: